ՌԴ-ի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի 29-ամյա Գիորգի Կինոիանին 20 օր է՝ ՀՀ-ում կալանքի տակ է․ սեպտեմբերի 3-ին հայ-վրացական սահմանին ձերբակալվելուց և 3 օր անց դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ 40 օրով ժամանակավոր կալանավորելուց հետո, երեկ նրա կալանքն օրինական է համարել նաև Վերաքննիչ դատարանը։ Գիորգի Կինոիանին Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվում է վարձկանության մեղադրանքով։ Կալանավորումից օրեր անց ՀՔԱՎ …

