«Արարատ-Արմենիան» հաղթեց անավարտ մնացած խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի տարեվերջյան՝ 15-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում 4։1 հաշվով հաղթել է Գյումրիի «Շիրակին»։

Նոյեմբերի 30-ին մեկնարկած հանդիպումն անվարտ էր մնացել Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի լուսավորության հետ կապված խնդիրների պատճառով և շարունակվել է այսօր։

Տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» 2։0 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Ալաշկերտի» նկատմամբ։ «Ուրարտուի» կազմում հերթական գոլն է խփել բրազիլացի հարձակվող Բրունո Միշելը, որը 13 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Տուրը հաղթական է ստացվել նաև «Փյունիկի» համար, որը կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսիի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթել է «Արարատին», իսկ «Գանձասար» – ԲԿՄԱ խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։

Դեկտեմբերի 2-ին տարեվերջյան տուրը կավարտվի «Վան» – ԲԿՄԱ խաղով։

15 հանդիպում անցկացրած «Արարատ-Արմենիան» ձմեռային ընդմիջման է գնում 34 միավորով։ 2-4-րդ տեղերը բաժանող «Ուրարտուն» (15 խաղ), «Փյունիկը» (14 խաղ) և «Ալաշկերտն» (15 խաղ) ունեն 29-ական միավոր։ «Նոան» 12 խաղից հետո 22 միավորով 5-րդն է։

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»` 4-1

Արայիկ Էլոյան, 45+4, Հուգո Օլիվեյրա, 50, Արթուր Սերոբյան, 66, Փոլ Այոնգո, 90+1 – Լյովա Մրյան, 41

«Ալաշկերտ» – «Ուրարտու»` 0-2

Կարեն Մելքոնյան, 28, Բրունո Միշել, 44

«Փյունիկ» – «Արարատ»` 2-0

Մարիուս Նուբիսի, 66, 90+3

«Գանձասար» – ԲԿՄԱ՝ 0։0

Հառացումներ՝ Լյուկ Մերիլ, 30, Տարոն Ոսկանյան, 77 (երկուսն էլ՝ «Գանձասար»)