Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել երկու ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար։ ԵՄ պաշտոնական ամսագրում դեկտեմբերի 15-ին հրապարակված տվյալների համաձայն`պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել Էթիբար Էյուբը և Թալեաթ Սաֆարովը, գրում է The Insider- ը։ Էթիբար Էյուբը հիմնադրել և կառավարում է ընկերությունների ցանց, այդ թվում՝ Coral Energy-ն (հետագայում վերանվանվել է 2Rivers Group), որի գլխավոր գրասենյակը գտնվում է …

