Վրաստան-Ադրբեջան սահմանի մոտ, ըստ տեղեկությունների, թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է վրացական Imedi news-ը։ Լրատվամիջոցը հրապարակել է միջադեպի տեսանյութը, լրացուցիչ մանրամասներ է ուսումնասիրում։ Թուրքիայի ՊՆ-ն էլ հայտնում է, որ Վրաստանում վթարի է ենթարկվել Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող պաշտպանության նախարարությանը պատկանող C130 բեռնատար ինքնաթիռը։ Նշվում է, որ Վրաստանի իշխանությունների հետ համակարգմամբ որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել։ Թարգմանությունը՝ …

