ArCa վճարային քարտերը քիչ են․ քարտերի գերակշիռ մասը տեղական բանկերի կողմից թողարկված Visa ու Master քարտերն են․ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի՝ «պետությունում ինչքա՞ն ArCa քարտ կա» հարցին ի պատասխան ասաց Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։ Նա նաև հայտարարեց, որ այստեղ ճշգրտման հարց կա․ «Կարգով մենք նախատեսել ենք Ձեր ասած co-badge-ը։ Այսինքն՝ Mastercard-ը հիմա արդեն ArCa-ի հետ …

