Վարչական մարմինները չեն կարողանա բողոքարկել 300 հազար դրամը չգերազանցող դատական ակտերը․ ինչ խնդիր է լուծում օրենսդրական նախաձեռնությունը

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Արդարադատության նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի՝ վարչական մարմինները 300․000 դրամը չգերազանցող վարչական տուգանքների դեպքում դատական ակտերի բողոքարկման հնարավորություն չեն ունենա։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Factor TV-ի հետ հարցազրույցում նշեց, որ այս նախաձեռնությամբ ակնկալվում է լուծել Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության հարցը։

«Մենք ուսումնասիրել ենք վիճակագրական տվյալները և տեսել ենք, որ Վարչական դատարանը շատ հաճախ  ծանրաբեռնվում է  շատ փոքր տուգանքներ պարունակող վարչական ակտերի բողոքարկումներով։ 80-90 տոկոսը 25․000 դրամը չգերազանցող վարչական տուգանքներն են։ Եվ հաշվարկել ենք, որ արդարադատությունը, որն իրականացվում է այդ գործերով, ավելի թանկ է, քան այդ բողոքարկման արդյունքում հնարավոր հետ վերադարձվելիք գումարը, որը  դրվել է վարչական ակտի հիմքում»,- ասաց Գալյանը։

Նախարարի խոսքով՝ այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար հիմք է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ այս բնույթի գործերը 70-80 տոկոս դեպքերում մերժվում են Վարչական վերաքննիչ դատարանի կողմից։ Բացի այդ, ըստ նախարարի, սա նաև  յուրահատուկ մեսիջ է վարչական մարմիններին, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն պատշաճ վարչարարության իրականացմանը՝ գիտակցելով, որ հակառակ դեպքում զրկված են լինելու իրենց իրավունքները վերաքննության եղանակով պաշտպանելու հնարավորությունից։ Նախարարը նաև ընդգծեց, որ սահմանփակվում է միայն վարչական մարմինների բողոքարկման իրավունքը, իսկ քաղաքացիները կշարունակեն օգտվել իրենց բողոքարկման իրավունքից։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր Factor TV-ի յութուբյան ալիքում, ժամը՝ 20։00-ին։

 

Արաքս Մամուլյան