Անկանխիկ առևտրից 2 տոկոս հետվճարի հարցը Master և Visa քարտապանների համար դեռ մշուշոտ է

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

ArCa վճարային քարտերը քիչ են․ քարտերի գերակշիռ մասը տեղական բանկերի կողմից թողարկված Visa ու  Master քարտերն են․ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի՝ «պետությունում ինչքա՞ն ArCa քարտ կա» հարցին ի պատասխան ասաց Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։ Նա նաև հայտարարեց, որ այստեղ ճշգրտման հարց կա․

«Կարգով մենք նախատեսել ենք Ձեր ասած co-badge-ը։ Այսինքն՝ Mastercard-ը հիմա արդեն ArCa-ի հետ բանակցում է co-badge-ը անելու համար։ Այդ առաջարկը Visa-ին էլ է արվել, այդ տիպի քարտերը ևս լինելու են հասանելի»։

Նշենք, որ Կառավարության որոշմամբ նախատեսված է, որ ArCa համակարգում ներառված քարտերով անկանխիկ առևտուր անելու դեպքում քաղաքացին 2 տոկոս հետվճար կստանա։ Ուշագրավ է, որ դեռևս նոյեմբերի 27-ի նիստին գործադիրի ղեկավարը հայտնել էր, որ ցանկացած քաղաքացի առևտրի անկանխիկ վճարումներից 2 տոկոս հետվճար է ստանալու նույն քարտին՝ ինքնաշխատ եղանակով:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, սակայն, նիստին չհստակեցրեց, թե այլ վճարային համակարգերի հետ համատեղ (co-badge) թողարկվող վճարային քարտերը  երբվանից կմիանան հետվճարային համակարգին։ Նշենք, ըստ Ֆինանսների նախարարության հրապարակած նախագծի՝ անկանխիկ առևտրից հետվճար է տրամադրվելու ինչպես ArCa վճարային քարտեր՝ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ArCa վճարային համակարգի ներքո գործող ArCa ապրանքային նշանով վճարային քարտերի, այնպես էլ այլ վճարային համակարգերի հետ համատեղ (co-badge) թողարկվող վճարային քարտերի դեպքում։

Factor.am-ը «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հետաքրքրվեց՝ արդյո՞ք միայն  ArCa  վճարային քարտերի դեպքում են անկանխիկ առևտրից հետվճար ստանալու, թե Visa ու  Master քարտերն էլ կներառվեն դրանց շարքում։ 

«Ծրագիրը դեռևս մշակման փուլում է, և հստակ ինֆորմացիա չեմ կարող տրամադրել։ Ամեն դեպքում երբ ծրագիրն արդեն ներդրվի և հստակ ամրագրվի, բնականաբար, մենք համապատասխան տարբերակով կտարածենք ինֆորմացիան։ Ամեն դետալ դեռ քննարկման փուլում է»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։ 

Անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1% և պետության կողմից 1% համամասնությամբ:

Հավելենք, որ «Արմենիան Քարդ» ՓԲԸ–ի կողմից գործարկվող ArCa վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները կհաշվարկվեն և կվճարվեն 2026 թ. փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թ. հունվար ամիսը ներառյալ: Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Սահմանվել են նաև հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը։

Ըստ այդմ՝ հետվճարը կտրվի մինչև հաջորդ ամսվա 25-ը, ոչ ավելի քան 60.000 դրամը։ Հետվճար չի տրամադրվի տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարների, ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարվող վճարումների դեպքում։ 

Նշվում է, որ  նոր համակարգը պիլոտային է, կգործի 2026թ․ հունվարի 1-ից մինչև 2027թ. հունվարը։

Անի Թամրազյան