Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը, որն 8-րդը կլինի մանկական սքրինինգային ծրագրերում:

«Տեսողության մի շարք խանգարումներ, հիվանդություններ և բնածին արատներ նորածնային շրջանում դեռևս չեն արտահայտվում կլինիկական նշաններով, սակայն վաղ ախտորոշումն ու միջամտությունը հնարավորություն են տալիս կանխել տեսողության անդարձելի կորուստը և ապահովել երեխայի նորմալ տեսողության զարգացումը։ Այս սքրինինգի նպատակն է վաղ հայտնաբերել այն ակնային ախտաբանությունները, որոնք կարող են տեսողության նվազման բերել, անդառնալի կորստի կամ ուշ ախտորոշման դեպքում պահանջել բարդ և երկարատև բուժում:

Առավել կարևոր են հետևյալ վիճակների վաղ հայտնաբերումը, որոնք կարելի է իրականացնել նորածնային ակնային սքրինինգի միջոցով.

բնածին կատարակտա
բնածին գլաուկոմա
ռետինոբլաստոմա
տեսողական օրգանի ծանր անոմալիաներ։

Ծրագրի մեկնարկից առաջ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել են նորածնային ակնային սքրինինգի վերապատրաստման դասընթացներ՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող ծննդատների ու նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների մասնագետներին։

Ծրագրի շրջանակում շուրջ 100 նեոնատոլոգ և բուժքույր մասնակցել են մասնագիտական վերապատրաստմանը, բարելավել այս ուղղությամբ կարողությունները` նորածինների տեսողության խնդիրները վաղ ախտորոշելու համար, ինչը կնպաստի կանխարգելելի կուրության նվազեցմանը Հայաստանում»,- ասված է հաղորդագրությունում։