Լոռու մարզում կանխվել է վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը․ ՔԿ

Լուրեր

30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել Լոռու մարզում վրեժխնդրության շարժառիթով պլանավորված սպանությունը կանխելու դեպքից։ Նշվում է, որ կա կալանավորված։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 20-ին մարզի բնակիչ Հ․Տ․-ն ընկերոջ՝ Ս․Կ․-ի հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց  գործողությունները, ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով, ապա նաև կտրող-ծակող գործիքով հարվածներ են հասցրել անչափահաս Ռ․Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Այնուհետև, դեպքից որոշ ժամանակ անց Ռ․Գ․-ն ընկերոջ՝ Ա․Թ․-ի հետ խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, վրեժխնդիր լինելու նպատակով, պլանավորել և նախապատրաստել են հաշվեհարդար տեսնել, այն է՝ սպանել Հ․Տ․-ին և Ս․Կ․-ին։

Մասնավորապես՝ նախաքննության շրջանակում հիմնավորվել է, որ Ռ․Գ․-ն զրուցելու պատրվակով պետք է հանդիպեր Հ․Տ․-ին և Ս․Կ․-ին, իսկ Ա․Թ․-ն սպասեր նախապես ընտրված թաքստոցում, որից հետո վերջինս պետք է դուրս գար թաքստոցից և Ռ․Գ․-ի հետ միասին նախապես վերցված հրազեններով սպանեին նրանց, ապա ընտրված երթուղով դիմեին փախուստի և թաքնվեին նախապես պլանավորած վայրում, սակայն հանցագործությունը կանխվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում:

Բացի այդ, նախաքննության ընթացքում հիմնավորվել է նաև, որ Ռ․Գ․-ն սույն թվականի սեպտեմբերին, մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել անչափահաս Դ․Մ․-ի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Ռ․Գ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերով (անչափահասի նկատմամբ, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), Ա․Թ․-ի նկատմամբ՝ 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստությունը)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Ս․Կ․-ի, Հ․Տ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Ս․Կ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Հ․Տ․-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։