Ստամբուլում մեկնարկել են Իրանի ու «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ դրանք անցկացվում են Ստամբուլում գտնվող Իրանի գլխավոր հյուպատոսությունում։ Պատվիրակությունները տեղափոխող մեքենաները մտել են Իրանի գլխավոր հյուպատոսության տարածք։ Բանակցություններն ընթանում են փակ դռների ետևում։ Իրանական կողմից բանակցություններին մասնակցում են իրավական և միջազգային հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին և …