Տղամարդը քննչական վարչության շենքի մոտ հայհոյել է, հարվածել քննիչին ու բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն հարցաքննության հրավիրված քաղաքացու եղբայրը՝ Ս. Ա.-ն, հիշյալ …

