Իրանի ԱԳ  նախարարը հայտարարել է, որ բողոքի ցույցերը վերածվել են արյունալի անկարգությունների՝ Թրամփին պատրվակ տալով միջամտելու

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պնդել է, որ համազգային բողոքի ցույցերը «բռնի և արյունալի են դարձել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջամտելու պատրվակ տալու համար», գրում է France 24-ը։

Արաղչիի պնդումը հնչում է ավելի քան 500 զոհի մասին տեղեկությունների տարածման ֆոնին։  Ըստ նախարարի՝ «իրավիճակը լիակատար վերահսկողության տակ է»։ Արաղչին այս մասին  խոսել է Թեհրանում գտնվող օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։

Արաղչիի խոսքով՝ Իրանը լիովին պատրաստ է հակամարտության, բայց նաև պատրաստ է բանակցությունների։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում պատերազմի, բայց լիովին պատրաստ է պատերազմի»,- ասել է նա՝ հավելելով․ «Մենք  պատրաստ ենք նաև բանակցությունների, բայց այդ բանակցությունները պետք է լինեն արդար, հավասար իրավունքներով և հիմնված փոխադարձ հարգանքի վրա»։

Նշենք, որ հունվարի 11-ի երեկոյան Իրանի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել՝ չանդրադառնալով հարցին, որ սպանվածների մեծ մասը ցուցարարներ են։  Ինչպես հաղորդում է Radio Farda-ն, կառավարության հայտարարության մեջ ցուցարարների և անվտանգության ուժերի մահը վերագրվում է «հանցագործ ահաբեկիչներին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի