Բազմաթիվ դիեր․ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է առնվազն 544-ի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
Բոլորը

Իրանում զոհերի թիվն աճել է․ այս մասին հաղորդում է  CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ-ում գործող իրավապաշտպան խմբին, որը հետևում է երկրում լայնածավալ հակակառավարական բողոքի ցույցերին։

Human Rights Activists in Iran և  Human Rights Activist News Agency (HRANA)-ի թարմացված տվյալների համաձայն՝ վերջին 15 օրերի ընթացքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 544 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։

Գործակալությունը հայտնել է, որ ձերբակալությունից հետո ավելի քան 10,681 անձ տեղափոխվել է բանտ։

Իսկ ահա Նորվեգիայում գործող «Իրանի մարդու իրավունքներ» (IHR) ոչ կառավարական կազմակերպությունը հաստատել է, որ մինչ օրս սպանվել է առնվազն 192 ցուցարար, սակայն մտավախություն ունի, որ իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, գուցե հազարներով։

«Չհաստատված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ սպանվել է առնվազն մի քանի հարյուր, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ ավելի քան 2000 մարդ», – ասել է IHR-ը։

Կազմակերպության տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան 2600 ցուցարար։ Կիրակի օրը համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում են Թեհրանի հարավում գտնվող դիահերձարանի մոտ դրված տասնյակ դիակներ՝ շրջապատված սգացող հարազատներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի