Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայ մարզիկների հաջողություններով է կիսվել։ Հայաստանի 4 ներկայացուցիչներ արդեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում են։ «60 կգ քաշային Արթուր Բազեյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին ուղեգիրն է ապահովում Հայաստանի համար։ Մեր մարզիկը շատ վստահ առավելության հասավ Լատվիան ներկայացնող Մաթեուս Պրոկուդինիսի նկատմամբ։ Առաջին երկու ռաունդներում ունենալով նկատելի առավելություն 3-րդ ռաունդում Բազեյանը գործեց հաղթողի դիրքից և գործը …

