Դատախազությունում հաղորդում է ստացվել Վեդիի համայնքապետարանի աշխատակցին իր կամքին հակառակ պատարագի տանելու ենթադրյալ փաստի վերաբերյալ

Լուրեր

15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վեդիի համայնքապետարանի աշխատակցի՝ վերադասի պահանջով Փաշինյանի մասնակցությամբ պատարագին ներկա գտնվելու հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Դատախազությունից։

«Հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,- մանրամասնեցին կառույցից։

Հիշեցնենք՝ երեկ Մասիսի եկեղեցու տարածքում ներկաներից մեկը պատասխանելով Factor.am-ի հարցին, նշել էր, որ իր ցանկությամբ չի եկել, այլ իրենից պահանջել են ներկա լինել։

«Ես երկար չեմ կարող կանգնել, պահանջել են՝ եկել եմ, ի՞նչ անեմ։ Կոմունալի աշխատող ենք, պահանջել են, պտի գանք։ Առհասարակ չեմ եկել, առաջին անգամ եմ եկել։ Ես հիվանդանոցից եմ եկել»,- ասել էր քաղաքացին, որը ներկայացել էր Վեդիի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից։

Թե ով էր պահանջել քաղաքացուն մասնակցել պատարագին, նա հրաժարվեց պատասխանել այն բանից հետո, երբ գործընկերներից մեկը շշուկով ինչ-որ բան ասաց։

Նշենք, որ Վեդիի համայնքապետը ՔՊ-ական Գարիկ Սարգսյանն է, որը մինչ այս քաղաքացու հայտարարությունը մեզ հետ զրույցում բացառել էր, որ որևէ մեկը ճնշումներով է եկել պատարագի։

Նարեկ Կիրակոսյան