Ադրբեջանը պաշտոնական դիմում է ուղարկել FIS-ին՝ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի հետ կապված

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​զբոսաշրջության գործակալությունը հայտարարություն է արել այն մասին, որ պաշտոնապես դիմել է FIS-ին՝ «արտահայտելով իր դժգոհությունը և ընդգծելով համագործակցության շրջանակներում վերահսկողության միջոցառումները ուժեղացնելու անհրաժեշտությունը» հայ դահուկորդի գործողություններին գնահատական տալու պահանջով։

«Նման միջադեպերի դեմ ձեռնարկվող բոլոր քայլերն ու միջոցառումները կարգավորվում են Դահուկավազքի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի ներքին կանոններով և ընթացակարգերով, և կախված նման միջադեպերի կրկնությունից՝ FIS-ը կիրառում է համապատասխան պատժամիջոցներ և տուգանքներ: Մենք կարծում ենք, որ մրցումներին մասնակցող մարզիկները պետք է հետևեն ֆեդերացիայի ընդհանուր մարզական և էթիկական սկզբունքներին: Սպորտի ապաքաղաքականացումը և էթնիկ ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի և այլ բացասական դրսևորումների խուսափումը պետք է լինեն հիմնարար պահանջ բոլոր մարզիկների և մրցաշարերի համար», – ասվում է հայտարարության մեջ:

Անցյալ տարվանից FIS-ը և Ադրբեջանի պետական ​​զբոսաշրջության գործակալությունը համագործակցում են ձմեռային զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև՝ Ադրբեջանում ձմեռային սպորտաձևերի հեղինակավոր միջազգային մրցումներ անցկացնելու նպատակով:

Հիշեցնենք՝ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը Իտալիայում կայացած  Tour de Ski մրցաշարի ժամանակ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար ավելի վաղ  տուգանվել էր:

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի