Մի շարք ռադիոընկերություններ խախտել են հիշատակի օրը գովազդի հեռարձակման արգելքը

Լուրեր

30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 12-ին գումարել է տարվա առաջին նիստը։ Օրակարգում ընգրկված վեց հարցերից, չորսը վերաբերել է 4  ռադիոընկերությունների կողմից հիշատակի օրը գովազդի հեռարձակման արգելքը խախտելուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՌՀ-ը։

««ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» ՍՊԸ-ի «ՔԻՍՍ ԷՖԷՄ» լսողական ծրագրով, «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊԸ-ի «ՓՈՓ ԷՖԷՄ» լսողական ծրագրով, «ՇԱՆՍ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ի «ՌԱԴԻՈ ՇԱՆՍՈՆ» լսողական ծրագրով, ինչպես նաև ՄԵՐԻ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՐԱՉՅԱՅԻ ԱՁ-ի «ՌԱԴԻՈ ՎԱՆ ԳՅՈՒՄՐԻ» լսողական ծրագրով արձանագրվել է Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթի պահանջի առերևույթ խախտում (պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը Հեռարձակողների կողմից արգելվում է)» ,- ասված է հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովի մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ այդ ընկերությունները երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրը՝ դեկտեմբերի 7-ին, հեռարձակել են գովազդներ։ ՀՌՀ-ն չորս ընկերությունների նկատմամբ կիրառել է Օրենքի 57-րդ հոդվածի 22-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ յուրաքանչյուրին տուգանելով 400․000-ական ՀՀ դրամի չափով:

Օրակարգում ընդգրկված մյուս երկու հարցերը վերաբերել են «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 349 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումին և «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունմանը (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 67 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հաղորդվում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է բավարարել «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊԸ-ի դիմումը և ուժը կորցրած ճանաչել 2022թ․ դեկտեմբերի 28-ին Ընկերությանը տրամադրած ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 349 լիցենզիան:

«Իսկ «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ընկերությանը պատկանող «ՄԻԳ ՌԱԴԻՈ» լսողական ծրագրով 2025թ․ նոյեմբերի 13-ին և 14-ին հեռարձակվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գովազդներ, որոնցում չեն նշվել կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության լիցենզիայի համարը և տրամադրման ամսաթիվը)»։

Հանձնաժողովը ընկերությանը տուգանել է 500․000 ՀՀ դրամի չափով («Տեսալսողական մեդիայի մասին» oրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված վարչական տույժ):

Նշվում է, որ այս որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։