Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15Ա բազմաբնակարան շենքերի բնակիչները՝ այդ թվում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը ճանապարհ էին փակել։ Ոստիկանները հորդորում էին դուրս գալ և բացել փողոցը։ Ոստիկանության աշխատակիցն ասաց, որ իրավունք չունեն մնալ հետիոտնային անցումի վրա, Փոստանջյանը հակադարձեց, որ իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում։ «Քայլե՛ք, մի՛ սահմանափակեք այլ …