Տարվա առաջին զոհը բանակում․ 30-ը՝ 2025-ին․ Պապիկյանի հայտարարությունն ու իրականությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Այսօր առավոտյան ժամը 09:50-ի սահմաններում զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել։ Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Վահան Պետրոսյանի մարմնին հրազենային վնասվածք է եղել։ 

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում  է քննություն»,- հաղորդագրությանը կից գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: 

Սա այս տարվա ընթացքում բանակում արձանագրված մահվան առաջին դեպքն է, իսկ երեկ պաշտպանության նախարարն ասուլիսում խոսում էր նախորդ տարվա վիճակագրության մասին։

«2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

2025-ի ընթացքում Զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերին անդրադառնալով՝ Պապիկյանն ընդգծեց՝ դրանցից միայն 6-ն է կապված եղել ծառայության հետ։

Նախարարի գնահատմամբ՝ 3-րդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ իրավիճակ ունենք. «Ամենակարևորը, միջանձնային հարաբերություններում սպանության դեպք, երբ մարդը մարդուն սպանում է, նման դեպք չենք ունեցել, սա աննախադեպ է 3-րդ հանրապետության պատմության մեջ»։

Պապիկյանի հայտարարությունը, սակայն, խոցելի է առնվազն մի քանի դիտանկյունից․ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դեռևս 2025 թվականի առաջին կիսամյակին վերաբերող տեղեկանքում արձանագրել էր սպանության 2 դեպք, որից մեկը՝ ծառայության հետ կապված։

«Դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսին, մահացել է դեպքի արդյունքում աշխարհազորային պայմանագրային զինծառայող։ Եվ իր վերադաս հրամանատարի հետ ունեցած վեճի արդյունքում, վիճաբանության արդյունքում, հրմշտոց և այլն, զինծառայողը հայտնվել է հիվանդանոցում, որտեղ և մահացել է»,- մանրամասնում է ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչ Նազելի Մովսեսյանը։

Նա մատնանշում է պայմանագրային զինծառայող Աշոտ Դիլանչյանի մահվան դեպքը, որի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել, իսկ քրեական վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ հոդվածով։

Ուշագրավ է նաև 2025 թվականի առաջին կիսամյակում արձանագրված զինծառայող Սևակ Հովհաննիսյանի ինքնասպանության դեպքը, որը, ըստ նախնական վարկածի, տեղի է ունեցել ծառայակիցների հետ վեճի հետևանքով։ Դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել սկզբում սպանության հոդվածով, սակայն որոշ ժամանակ անց մեղադրանքը վերաորակվել է՝ մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով: 

Հենց այս օրինակը մատնանշելով՝ փաստաբան Նորայր Նորիկյանը շեշտում է՝ մինչև դատավճռի հրապարակումը պետք է զգույշ լինել հայտարարություններ անելիս։

«Պաշտպանության նախարարություն կլինի, այլ նախարարություն կլինի, այլ վարչական մարմին կլինի, դա իրենց գնահատականի հարցը չէ, իրենք չէ, որ պետք է որոշեն, թե այս կամ այն արարքն ինչպիսին է։ Դրա բացառիկ իրավասությունը սահմանադրորեն վերապահված է Հայաստանի Հանրապետության դատարանին, որը հանուն Հայաստանի Հանրապետության հրապարակում է դատական ակտ, և այդ դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ»,- նշում է Նորիկյանը։

Դեռևս մեկ ամիս առաջ, երբ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Սմբատ Կիրակոսյանի մահվան մասին, նախարար Սուրեն Պապիկյանն ավելի զգուշավոր էր իր ձևակերպումներում. «Այն, ինչ հայտարարվել է, ավելին ասել չեմ կարող, հարցը հիմա Քննչական կոմիտեի տիրույթում է, և նոր բան, նախաքննության շահերից ելնելով, ես ասել չեմ կարող»։ 

Ստացվում է՝ մի դեպքում Պապիկյանը չի շտապում առաջ ընկնել նախաքննական մարմիններից, մեկ այլ դեպքում՝ իրավական գնահատական պարունակող  հայտարարություններ է անում՝ առանց դատավճռի առկայության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան