ՀՀ–ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ քննարկման կենտրոնում. ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ պատվիրակությանը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստան պաշտոնական այցով ժամանած ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը։ Քննարկումները վերաբերել են մասնավորապես «ԹՐԻՓՓ» նախագծին, էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև հանքարդյունաբերության բնագավառում փոխգործակցության զարգացման հնարավորություններին։

«Կողմերը գոհունակությամբ արձանագրել են ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման արդյունավետ ընթացքը։ Այդ համատեքստում նշվել է, որ հանդիպման նախօրեին՝ 2026 թվականի հունվարի 13-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման արդյունքներով հրապարակվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման շրջանակը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հանձնառությունը՝ ապահովելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը»,- ասվում է հաղորդագրությունում։