Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական կուսակցության ղեկավարը Պոլսի Հայոց պատրիարքարան է այցելել

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թուրքիայի աջ ծայրահեղական ազգայնական «Հաղթանակ» կուսակցության (Zafer Partisi) ղեկավար Ումիթ Օզդաղն այցելել է Պոլսի Հայոց պատրիարքարան, գրում է Agos-ը։

«Նորին Սրբություն Սահակ II պատրիարքը 2026 թվականի հունվարի 13-ին իր գրասենյակում ընդունել է «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Սուրբ Փրկիչ Հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դանիել Ացուպը, հայր Շիրվան Մուրզյանը և Գարո Վռամ Բաբայանը։ Հանդիպման ընթացքում Ումիթ Օզդաղը նշել է, որ այցելել է պատրիարքարան՝ համայնքի խնդիրներին և սպասումներին ծանոթանալու համար, և որ ինքը մեծապես հետաքրքրված է այդ հարցերով»,- ասվում է Պատրիարքարանի տարածած հաղորդագրությունում։

Նորին Սրբություն պատրիարքը նշել է, որ համայնքի ներսում երբեմն ատելության խոսքի վերածվող արտահայտությունները հատկապես անհանգստացնում են հայկական համայնքի երիտասարդությանը։ Նա նշել է, որ թուրք և հայ ժողովուրդները երկար ընդհանուր պատմություն ունեն և ավելի շատ ընդհանուր բնութագրեր ունեն, քան ընդունված է կարծել, հավելելով, որ հայ համայնքի բնակչության թվի նվազումը նույնպես կարող է դիտվել որպես կորուստ Թուրքիայի համար: Նշելով խաղաղությամբ միասին ապրելու և ստեղծագործելու կարողության արժեքը՝ Պոլսո պատրիարքն ասել է, որ «իրական բանալին սրտեր նվաճելն է», և որ մարդիկ միմյանց մոտենալուն զուգընթաց նախապաշարմունքները նվազում են։

Հայտարարության համաձայն՝ պատրիարք Մաշալյանը նշել է, որ «Թուրքիայի հայ համայնքի հաստատությունները, ինչպիսիք են դպրոցները, թերթերը և հեռուստաալիքները, համակեցության մշակույթի կոնկրետ դրսևորում են, և հավելել է, որ իրենք կարևորում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը և հույսով են նայում ապագային»։

«Հաղթանակ» կուսակցությունն իր հերթին է հայտարարություն տարածել․ «Մեր նախագահ Ումիթ Օզդաղը, «Հաղթանակ» կուսակցության նախագահական խորհրդի անդամներ Ազմի Քարամահմութօղլուի, Նազիֆ Օքումուշի, փաստաբան Թայգա Աքի, ինչպես նաև մեր գլխավոր խորհրդականներ Սելջուկ Գեչերի և Դիլեք Քարաֆազլիի հետ միասին այցելել են Թուրքիայի Հայոց պատրիարքարան։ Այցի ընթացքում նրանք հանդիպել են պատրիարք Սահակ Մաշալյանի և Գալաթայի Սուրբ Փրկիչ հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դանիել Ացուպի հետ։Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում նրանց բարի հյուրընկալության համար»։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2024 թվականի մարտի 15-ին Ումիթ Օզդաղը սոցիալական ցանցերում գրառման մեջ օգտագործել է «Մեկ Թալեաթը գնում է, հազար Թալեաթ կբարձրանա» արտահայտությունը։

2021 թվականին HDP-ից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը ապրիլի 24-ին թվիթերում գրառման մեջ նշել էր. «106 տարի անց մենք քայլում ենք ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով։ Մենք մեր երեխաներին կրթում ենք Թալեաթ փաշայի անունը կրող դպրոցներում։ Մենք ապրում ենք մի Թուրքիայում, որը նման է նրան, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այսօր Հիտլերի անունը կրող փողոցներ լինեին, և երեխաները սովորեին Հիտլերի անունը կրող դպրոցներում»։

Փայլանի գրառումը մեջբերելով՝ Ումիթ Օզդաղը գրել էր. «Անդաստիարակ, սադրիչ անձավորություն: Եթե շատ գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան աքսորել է ոչ թե հայրենասեր հայերին, այլ քո նման թիկունքից հարվածողներին: Երբ գա ժամանակը, քեզ հետ էլ նույնը կպատահի և պետք է պատահի»:

Փայլանը քրեական հայց էր ներկայացրել այս սպառնալից գրառումից հետո, շատ օգտատերեր նույնպես Twitter-ում հայտնել էին Օզդաղի սպառնալից գրառման մասին։ Բողոքներից հետո Twitter-ը, որն այժմ գործում է որպես X, ջնջել էր Օզդաղի այն ժամանակվա գրառումը։

Հիշեցնենք, որ Օզդաղն առաջարկել էր նաև հայ-թուրքական սահմանային անցակետն անվանակոչել Թալեաթ փաշայի անունով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի