Թրամփը հայտարարել է, որ Պուտինին կոչ է արել դադարեցնել Եվրոպայում «ռազմական ագրեսիան» 

Լուրեր

27.11.2026 | 11:45
Թրամփը հայտարարել է, որ Պուտինին կոչ է արել դադարեցնել Եվրոպայում «ռազմական ագրեսիան» 
27.11.2026 | 11:28
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային
27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել «դադարեցնել Եվրոպայի դեմ ռազմական ագրեսիան»։ Սա Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ նրա հռետորաբանության հերթական փոփոխությունն է. անցյալ շաբաթ Թրամփը Պուտինին իր ընկերն էր անվանել, գրում է Le Monde-ը։

Թրամփը նշել է, որ այդ խնդրանքը Պուտինին ներկայացրել է անցյալ շաբաթ Չինաստանում նրանց հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ իր կարծիքով՝ դա կնպաստի Մոսկվայի՝ Ուկրաինայում վարած երկարատև պատերազմն ավարտելու շուրջ համաձայնության հասնելուն։

ԱՄՆ նախագահի հայտարարությունները հնչել են Ֆլորիդայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից մեկ օր անց։ Հանդիպումից հետո պաշտոնյաները համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ռուսաստանին չընդլայնել Ուկրաինայում պատերազմը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Չինաստանում ունեցած զրույցների ընթացքում ես բավականին երկար խոսել եմ այն մասին, որ կցանկանայի՝ նախագահ Պուտինը դադարեցներ Եվրոպայի տարածքներում իրականացվող ռազմական ագրեսիան»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփի խոսքով՝ ինքը դա արել է՝ «հույս ունենալով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր կլինի արագ համաձայնության հասնել»։

«Ես իսկապես կարծում եմ, որ դա միանգամայն իրատեսական հնարավորություն է»,- հավելել է նա։

Հայտարարության մեջ չի հստակեցվել, թե հատկապես որ տարածքները նկատի ուներ Թրամփը։ Նա նաև ուղղակիորեն չի հիշատակել Ուկրաինան, որի վրա Ռուսաստանը հարձակվել է 2022 թվականի փետրվարին՝ սկիզբ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ամենամեծ զինված հակամարտությանը։

Եվրոպական երկրներն ավելի ու ավելի են անհանգստանում ռուսական կողմի գործողությունների կապակցությամբ, որոնք սադրանք են որակում։ Դրանց թվում են անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի տարածքում ռուսական երեք թևավոր հրթիռների ընկնելու դեպքերը։

Հինգշաբթի Ֆլորիդայում իր Մար-ա-Լագո նստավայրում լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ վստահ չէ՝ արդյո՞ք Պուտինը հաջորդ ամիս Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին կմասնակցի, սակայն հավելել է. «Եթե նա ցանկանա գալ, ապա, իհարկե, կարող է»։

Թրամփի հռետորաբանությունը նկատելիորեն տարբերվում է անցյալ շաբաթ Չինաստանի Շենժեն քաղաքում Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարություններից՝ ինչպես նրանց դեմ առ դեմ զրույցի, այնպես էլ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի մասնակցությամբ հանդիպման ընթացքում։ Գագաթնաժողովի ժամանակ Թրամփը ջերմորեն ողջունել էր Պուտինին և նրան իր «ընկերն» անվանել։ Դա Կիևում ու եվրոպական մայրաքաղաքներում կրկին մտահոգություններ էր առաջացրել, որ նա դարձյալ փոխում է իր դիրքորոշումը՝ հօգուտ Ռուսաստանի առաջնորդի։

Հինգշաբթի պատասխանելով այս շաբաթվա ընթացքում իր հռետորաբանության ակնհայտ կոշտացման մասին հարցին՝ Թրամփն ասել է. «Չգիտեմ՝ արդյո՞ք ավելի կոշտ էի։ Այսինքն, կարծում եմ՝ հենց ես եմ նրանց հակատանկային զենքերը տվել, այնպես չէ՞»։

Թրամփը հաճախ է վկայակոչում Ուկրաինային Javelin հակատանկային հրթիռների վաճառքը հաստատելու իր որոշումը նախագահական առաջին ժամկետի ընթացքում՝ պնդելով, որ դա փրկել է երկիրը Ռուսաստանի նախնական հարձակումից, ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի