«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
Քաղաքականություն
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումը շարունակվում է հանձնաժողովների աշխատանքների ձևաչափով։ Այս մասին հայտնել է «Հայկական Խորհուրդ» ՀԿ-ն։



Նոյեմբերի 26-27-ը Հայաստանում նախատեսված է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված երկկողմ կլոր սեղան։
Հանդիպումը մեկնարկել է երեկ, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ընդհանուր 60 ներկայացուցիչներ։
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել են, որ կլոր սեղանի շրջանակում քննարկվելու են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովում համաձայնեցված խաղաղության օրակարգը, ինչպես նաև հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանն ուղղված նախաձեռնությունները։

