ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով պայմանավորված՝ Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է»,- գրված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ծառայությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

