Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»

Լուրեր

27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը հանդես է եկել հայտարարությամբ։

«Հարգելի՛ ֆուտբոլասեր բարեկամներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին իմ հայտարարությունից անմիջապես հետո իմ ֆեյսբուքյան էջն անսպասելիորեն ենթարկվեց հարձակման։

Արդյունքում ստիպված եղանք ժամանակավորապես սահմանափակել էջի հասանելիությունը՝ արգելափակումից խուսափելու և կատարվածն ուսումնասիրելու նպատակով։

Մանրամասն ուսումնասիրությունից հետո եզրակացությունը միանշանակ է. սա պատահական չէր։ Այս գործողությունների հետևում կանգնած է կազմակերպված խումբ։

Բարեբախտաբար, Հայաստանում արդեն կա նման հարձակումներին դիմակայելու հարուստ փորձ։

Ուզում եմ հստակ ասել. նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի։ Ես եկել եմ Հայաստան՝ հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հստակ նպատակով։ Շարունակելու եմ հանդիպել ակումբների, մարզիչների, ֆուտբոլիստների և երկրպագուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները և դրանց հիման վրա ամբողջացնել ու ներկայացնել իմ ծրագիրը։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին աջակցեցին ինձ։ Առջևում կարևոր աշխատանք կա»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը։

Հիշեցնենք, որ Դենիս Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն է, որի թեկնածությունն առաջադրել է Գյումրիի «Շիրակը»։

ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին։