«12 հայ է մահացել, այսօր նրանցից մեկի թաղումն էր». ինչ են պատմում Թեհրան-Երևան չվերթի ուղևորները

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը։ Factor TV-ի նկարահանող խումբը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում զրուցել է Թեհրան-Երևան չվերթով Հայաստան ժամանած ուղևորների հետ՝ պարզելու, թե ինչ են տեսել վերջին օրերին։

Մեր զրուցակիցներից մեկի փոխանցմամբ՝ Իրանի հայ համայնքից տեղեկացել է, որ շուրջ 18 օր շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 12 հայ։ Նրա խոսքով՝ այսօր նրանցից մեկի հուղարկավորությունն է տեղի ունեցել։

Օդանավակայանի սպասասրահում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ հայտնել է, որ երկու օր առաջ է Իրանից ժամանել Հայաստան և այժմ սպասում է կնոջը, որը դեռ Թեհրանում է։

Այսօր նախատեսված էր Թեհրան-Երևան երեք չվերթ։ Չվերթներից մեկը վերջին պահին չեղարկվել է։

Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2571-ի, հայտարարել է ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency (HRANA) իրավապաշտպան կազմակերպությունը։ Այն նշել է, որ մինչ այժմ նույնականացրել է 2403 ցուցարարի, կառավարության հետ կապված 147 անձանց, 18 տարեկանից փոքր 12 անձանց և 9 ոչ ցուցարար քաղաքացիական անձանց մահը։ 

Ըստ կազմակերպության՝ ձերբակալվել է առնվազն 18,434 մարդ, ինչպես նաև գրանցվել է 1134 ծանր վիրավորում։

Այլ աղբյուրներ էլ հայտնել են մինչև 12 հազար զոհի մասին։ Այս տեղեկությունը, սակայն, հաստատված չէ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան