Կիևում իրավիճակն ամենածանրն է պատերազմի սկզբից ի վեր. Կլիչկո

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևում իրավիճակը չափազանց բարդ  է։ Լայնածավալ պատերազմի չորս տարվա ընթացքում առաջին նման մասշտաբի դեպքն է։ Տելեգրամում այս մասին գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կիևում մի քանի օր է՝ ռուսական լայնածավալ օդային հարվածից հետո էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրի անջատումներ են։ Քաղաքում էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են տեղի ունենում, հարվածից հետո հազարավոր տներ մնում են առանց ջեռուցման։

«Այսօրվա դրությամբ՝ Կիևում շուրջ 400 բազմահարկ շենքեր մնում են առանց ջեռուցման։ Մենք նախատեսում ենք այսօր երեկոյան վերականգնել այս 400 շենքերի մի քանիսի ջեռուցումը»,- ասել է Կլիչկոն։

Նա նշել է, որ ջեռուցման հետ կապված իրավիճակն աջ ափին արդեն ավելի կայուն է, ձախ ափին ավելի բարդ է։

«Էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված իրավիճակը, որը կարևոր է հանրային կոմունալ ծառայությունների համար, շարունակում է մնալ մարտահրավերային»,- ասել է Կլիչկոն՝ հավելելով, որ Կիևն ապրում է էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումների գրաֆիկով։

ДТЭК էներգետիկ ընկերությունը չորեքշաբթի հայտնել է, որ Կիևի բնակիչները շուրջ երեք ժամ են անցկացնում լույսի ներքո, առանց էլեկտրաէներգիայի են անցկացնում մինչև 10 ժամ։

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն չորեքշաբթի Գերագույն Ռադայում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Կիևում էլեկտրաէներգիայի անջատումների իրավիճակը կարող է բարելավվել արդեն հունվարի 15-ի երեկոյան, եթե ռուսական կողմը հետագա հարվածներ չհասցնի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի