Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստն է ընթանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատարանում շարունակել է եզրափակիչ ելույթը՝ ներկայացնելով մեղադրանքի կողմի պնդումներին իր հակափաստարկները։ Նա նաև հայտարարել է, որ համաձայն չէ պետական մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից ներկայացված փաստարկների հետ։ Մանուկյանը նշել է, որ ինքը ներկա չի …

