«Գիտուժ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ պատրաստակամ է հանդիպել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ, քանի որ, նախաձեռնության համոզմամբ, Հայաստանի գիտատեխնոլոգիական հզորացումը պետք է լինի քաղաքական ուժերի նախընտրական օրակարգի առանցքում։ Հայտարարությունը՝ ստորև․ «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Գիտուժ» քաղաքացիական ապակուսակցական նախաձեռնությունը հայտարարում է իր պատրաստակամությունը՝ հանդիպելու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների …

