Թրամփը Սիրիայի նախագահի հետ զրույցում պահանջել է դադարեցնել բախումները քրդերի հետ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ցանկանում է՝ Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) միջև բռնությունը դադարեցվի, Al-Monitor-ին հայտնել են աղբյուրները։

Ըստ նրանց՝ Թրամփը Սիրիայի առաջնորդից խոստում է ստացել չմտնել Հասաքե, քանի որ սիրիական բանակը մոտենում է քրդերի կողմից վերահսկվող քաղաքին։

Զրույցի մասին հաղորդագրությունում սիրիական կողմը նշել է, որ «երկու կողմերն էլ ընդգծել են քուրդ ժողովրդի իրավունքներն ու պաշտպանությունը սիրիական պետության շրջանակում երաշխավորելու անհրաժեշտությունը»։

Այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել Շարաայի և SDF-ի գլխավոր հրամանատար Մազլում Քոբանիի հանդիպումից անմիջապես հետո՝ երեկ հայտարարված հրադադարի համաձայնագիրը վերջնականացնելու համար: Նրանք նաև համաձայնել են շարունակել համատեղ աշխատել ԻԼԻՊ -ի դեմ, նշվում է Սիրիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Երկուշաբթի Քոբանիի և Շարաայի հանդիպումը «լավ չի անցել», սիրիացի քրդերի բարձրաստիճան պաշտոնյաներից Ֆոզա Յուսուֆն ասել է՝ «դրական արդյունք չի եղել»։ Նա, սակայն, չի ներկայացրել բանակցությունների բոլոր մանրամասները։

Al-Monitor-ին տված հարցազրույցում աղբյուրները հայտնել են, որ Շարաան Քոբանիի հետ հանդիպման ժամանակ նոր պահանջներ է ներկայացրել, այդ թվում, որ SDF-ը հանձնի Հասաքեի վերահսկողությունը։ SDF-ի առաջնորդը, ըստ տեղեկությունների, հրաժարվել է՝ նշելով, որ հրադադարի համաձայնագրի տեքստը ստորագրվել է կիրակի, և որ հետագա զիջումներն ընդունելի չեն։

Այժմ հստակ չէ՝  արդյո՞ք հրադադարի համաձայնագիրը և դրա 14 պայմանները դեռևս ուժի մեջ են։

Կիրակի ստորագրված համաձայնագիրը խիստ քննադատության է ենթարկվել Սիրիայի և նրա սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ քրդերի կողմից, որոնք այն համարել են ԱՄՆ-ի կողմից հանձնվելու և դավաճանության ակտ: Իրաքի Քուրդիստանի Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության դիմաց տեղի են ունեցել մեծ հանրահավաքներ, որոնց ժամանակ ցուցարարները ծածանել են Քուրդիստանի դրոշներ և կոչ են արել Վաշինգտոնին՝ դատապարտել սիրիական բանակի հարձակումները Սիրիայի քրդերի կողմից վերահսկվող տարածքների վրա։

Մինչև 2024 թվականի դեկտեմբերին Ասադի ռեժիմի անկումը, SDF-ը Վաշինգտոնի գլխավոր գործընկերն էր «Իսլամական պետության» դեմ պայքարում: SDF-ը կորցրել է ավելի քան 11,000 կանանց և տղամարդկանց ջիհադականների դեմ պայքարում, որոնք պարտություն կրեցին 2019 թվականին Բաղուզի ճակատամարտից հետո: Ըստ լրատվամիջոցի՝ SDF-ի և կառավարության միջև շարունակական հակամարտությունը, հավանաբար, կստեղծի բարենպաստ միջավայր ԻԼԻՊ-ի վերածննդի համար:

ԻԼԻՊ-ի թաքնված բջիջները շարունակում են հարձակումներ իրականացնել SDF-ի և Սիրիայի կառավարական ուժերի դեմ: Դեկտեմբերի 13-ին խմբի միայնակ զինյալը Պալմիրայում սպանել էր երկու ամերիկացի զինվորի և ամերիկացի քաղաքացիական թարգմանչի: Ուրբաթ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ սպանել է դարանակալմանը մասնակցած «Ալ-Քաիդայի» հետ կապված առաջնորդի:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի