«Գիտուժը» պատրաստակամ է հանդիպել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ․ հայտարարություն

Լուրեր

05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:54
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գիտուժ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ պատրաստակամ է հանդիպել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ, քանի որ, նախաձեռնության համոզմամբ, Հայաստանի գիտատեխնոլոգիական հզորացումը պետք է լինի քաղաքական ուժերի նախընտրական օրակարգի առանցքում։

Հայտարարությունը՝ ստորև․

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Գիտուժ» քաղաքացիական ապակուսակցական նախաձեռնությունը հայտարարում է իր պատրաստակամությունը՝ հանդիպելու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
Միավորելով 208 անհատ անդամների (գործարարներ, կառավարիչներ) և 24 կազմակերպությունների (բիզնես և մասնագիտական ասոցիացիաներ, հիմնադրամներ)՝ մեր համայնքն առաջնորդվում է մեկ առաքելությամբ՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։

Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն անհնար է պատկերացնել առանց հզոր գիտատեխնոլոգիական էկոհամակարգի։ Օրվա հրամայականն է, որ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում այս ոլորտին վերաբերող դրույթները հիմնվեն պետության իրական կարիքներից բխող ռազմավարական լուծումների վրա, որոնք կապահովեն, որ մինչև 2030 թվականը հետազոտությունների և մշակումների (ՀևՄ, R&D) ծախսերը հասնեն ՀՆԱ-ի առնվազն 2%-ի, որից 1%-ը՝ պետական ծախսեր։ Հարկ է նշել, որ նույնիսկ այս ցուցանիշը ցածր է ԵՄ անդամ երկրների համար սահմանված 3% թիրախից։

Մենք պատրաստ ենք բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին ներկայացնել և տրամադրել մեր կուտակած փորձագիտական գիտելիքը, մասնավորապես՝ ՀՀ ՀևՄ (R&D) քաղաքականության, ֆինանսավորման մեխանիզմների ու ինստիտուցիոնալ կառույցների առկա վիճակը և բացերը, ինչպես նաև միջազգային փորձի վերլուծությունը, և քննարկել իրենց քաղաքական ծրագրերի՝ մեր օրակարգին վերաբերող հատվածը։
«Գիտուժ» համայնքը ուշադրությամբ հետևելու է, թե քաղաքական ուժերն իրենց ծրագրերում ինչ լուծումներ և իրագործման ինչպիսի մեխանիզմներ են առաջարկում ուղղված մեր բարձրաձայնած խնդիրների արագ և արդյունավետ հաղթահարմանը։ Անհրաժեշտության դեպքում մենք հանդես ենք գալու բացառապես փաստահեն և հիմնավորված դիրքորոշումներով։

Դիմում ենք ՀՀ քաղաքացիներին. ուշադրություն դարձրեք գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության վերաբերյալ քաղաքական ուժերի ծրագրային դրույթներին։ Հիշեք՝ ցանկացած ժամանակ, և հատկապես հիմա, անվտանգային ու տնտեսական մրցունակության ամուր հիմքը գիտության և տեխնոլոգիաների ռազմավարական և լայնածավալ կիրառումն է։

Հանդիպումներ և քննարկումներ նախաձեռնելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասցեով»։