Հունվարի 20-ից ուժի մեջ է մտնում ինքնակամ շինությունների օրինականացման նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
ChatGPT-ն Amazon-ի ծրագրավորողի համար էպիլեպսիայի դեղամիջոցի չափաբաժինը նվազեցնելու ծրագիր է կազմել՝ առաջարկելով թաքցնել բժիշկներից․ աղջիկը հանկարծամահ է եղել
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 20-ից ուժի մեջ է մտնում ինքնակամ շինությունների օրինականացման նախագիծը։ Այս մասին տեղեկացրել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Նրա խոսքով՝ քաղաքացիներին տրվում է հնարավորություն հաշվառել այն ինքնակամ կառույցները, որոնք արտացոլված են 2021 թվականի ՀՀ արբանյակային լուսանկարում։

«Սա նշանակում է, որ քաղաքացիները, ովքեր ունեն այդպիսի ինքնակամ շինություններ, իրենք ստացան ևս մեկ հնարավորություն, որպեսզի կարողանան չափագրել այդ ինքնակամ շինությունը, չափագրողի կողմից մուտքագրել էլեկտրոնային համակարգ, և այնուհետև հաստատումը ստանալուց հետո համարել անշարժ գույքը արդեն իրենց կողմից կառուցված ինքնակամ շինությունը՝ հաշվառված, և այնուհետև ստանալ հնարավորություն, որպեսզի դիմեն համապատասխան համայնք՝ տվյալ ապօրինի շինության օրինականացման հարցը քննարկելու»,- ասաց կոմիտեի նախագահը։

Սուրեն Թովմասյանը քաղաքացիներին հորդորում է այդ պրոցեսը սկսել հունվարի 20-ից և չթողնել տարեվերջին՝ կուտակումներից խուսափելու համար։ Թովմասյանը բացատրեց, որ հաշվառումը դեռ օրինականացում չէ, այլ գործընթացի սկիզբն է։

Կադաստրի կոմիտեի նախագահը նաև ներկայացրեց, թե որ ինքնակամ շինություններն են օրինականացման ենթակա։

Մանրամասները՝ տեսանյութում։