Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի

Լուրեր

29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
Բոլորը

Իսպանիայի հարավում կիրակի երեկոյան երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով 39 մարդ է զոհվել։ 123 մարդ վիրավորվել է, որոնցից հինգը՝ շատ ծանր, իսկ 24-ը՝ ծանր վիճակում են, հայտնել է Իսպանիայի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։ Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավորների թվում երեխաներ կան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան Իսպանիայի Կորդոբա նահանգում։ Մալագայից Մադրիդ մեկնող գնացքը դուրս է եկել գծերից՝ բախվելով հանդիպակաց գնացքին։

Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։ Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն լրագրողներին ասել է, որ գնացքի վթարը տեղի է ունեցել երկաթուղու ուղիղ հատվածում, որն ամբողջությամբ վերանորոգվել էր, և առաջին գնացքը, որը դուրս է եկել գծերից, «գործնականում նոր» էր։ Հաշվի առնելով այս փաստերը՝ նա վթարն անվանել է «չափազանց տարօրինակ»։

«Երկաթուղային փորձագետները շատ զարմացած են այս վթարից, քանի որ այն շատ տարօրինակ է և այս փուլում շատ դժվար է բացատրել»,- ասել է նա։

Տուժած գնացքներից մեկի օպերատորը հայտարարել է, որ Iryo գնացքի վերջին ստուգումը կատարվել է հունվարի 15-ին։

Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ երկու գնացքներում, ընդհանուր առմամբ, 400 մարդ է եղել:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին: Նա կայցելի աղետի վայր՝ «առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու» համար: Իսպանիայի թագավորական ընտանիքը, այլ առաջնորդների հետ միասին, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ցավակցություն են հայտնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի