Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական անվտանգության ամրապնդման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա ստորագրել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագիրը հաստատելու մասին» օրենքը։ Դրանում նշվում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց կցուցաբերեն փոխադարձ ռազմական օգնություն զինված ագրեսիայի …

