Ամուսինները բռնություն գործադրելով իրենց ծանոթի վրա, գումար են պահանջել, ապա իրենց նպատակին չհասնելով, վերցրել են ավտոմեքենայի բանալիներն ու հեռացել։ Քննչական կոմիտեից հայտնում են քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ և անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների …

