Դավիթ Համբարձումյանի երեխայի դայակը կարող է այցելել նրա բնակության վայր․ սահմանփակումը վերացվեց 

Լուրեր

28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։

Հիշեցնենք, որ Համբարձումյանը, նրա եղբայր Գոռ Համբարձումյանն ու ևս 5 անձ մեղադրվել են 2018-ի իշխանափոխության ցույցերի ժամանակ խուլիգանության և զանգվածային ակարգությությունների առթիվ հարուցված քրեական գործով։

Ավելի քան 6 տարի քննությունից հետո 2025-ի հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը որոշել է գործով անցնող մեղադրյալների մի մասին՝ Արմեն Մամուլյանին, Կարեն  Օհանյանին, Արմենակ Հակոբյանին, Գոռ Խաչատրյանին անմեղ ճանաչել իրենց վերագրվող զանգվածային անկարգությունների հոդվածով՝ մեղսագրվող արարքը նրանց  կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։

Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանն ու մեկ այլ մեղադրյալ՝ Մարատ Պողոսյանը, մեղավոր են ճանաչվել իրենց վերագրվող խուլիգանության հոդվածի՝  2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, սակայն նրանց նկատմամբ պատիժ չի նշանակվել՝ քրեական պատասխանատվության  ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, իսկ Դավիթ Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ 6 տարի, 3 ամիս ժամկետով։

Թեև գործի քննության ընթացքում Դավիթ Համբարձումյանը գրավի դիմաց ազատության մեջ է գտնվել, դատարանը դատավճիռ կայացնելիս նաև փոխել է նրա խափանման միջոց գրավը ու որոշել կալանավորել նրան։

Դատավճռի հրապարակման պահին Համբարձումյանը Հայաստանում չի գտնվել, օրեր անց, տեղյակ լինելով դատավճռի մասին, վերադարձել է Հայաստան ու հենց «Զվարթնոց» օդանավակայանից արգելանքի վերցվել։

Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել է թե՛ մեղադրանքի կողմը, թե՛ այն անձինք, որոնք մեղավոր են ճանաչվել։

Այսօրվա դատական նիստի ընթացքում Համբարձումյանի պաշտպաններից Վահե Մակյանը նշեց, որ դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնելիս միայն մեղադրական ցուցմունքներն է հիմք ընդունել։ Մինչդեռ գործում առկա են Համբարձումյանին արդարացնող ցուցմունքներ։

Պաշտպաններից Գայանե Պապոյանն էլ միջնորդեց վերացնել Համբարձումյանի տեսակցությունների արգելքը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքների քննության ընթացքում՝ հունվարի 19-ին, դատարանը որոշել է Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխել տնային կալանքով։ Միաժամանակ, դատարանը սահմանափակել է նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ մերձավոր ազգականների։ Համբարձումյանի հեռախոսային խոսակցությունների վրա, սակայն, արգելանք չկա։ Նա կարող է ազատորեն հեռախոսային շփում ունենալ ցանկացած անձի հետ։ Գայանե Պապոյանն այսօր հարց բարձրացրեց․ եթե Համբարձումյանին թույլատրվում է ազատորեն հեռախոսային շփում ունենալ ցանկացած անձի հետ, ապա ինչո՞ւ չի թույլատրվում նրանց առերես տեսնել:

Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակի՝ թույլատրելով, որ Դավիթ Համբարձումյանի երեխայի խնամողը այցելի մեղադրյալի բնակության վայրի հասցե՝ հաշվի առնելով երեխայի լավագույնը շահը։

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը ընդդմիության իմփիչմենթի թեկնածուն է։ Նրա  վերաբերյալ մեղադրական դատավճիռը կայացրել է Երևանի քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը։ Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել է Չիչոյանի թեկնածությունը՝ որպես դատարանի նախագահ։

Արաքս Մամուլյան