Իտալիայի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Ինտերն» ու գործող չեմպիոն «Նապոլին» բաժանվել են մարտական ոչ-ոքիով՝ 2։2։ «Ինտերի» կազմում աչքի են ընկել իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն ու թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն, իսկ հյուրերից դուբլ է գրանցել շոտլանդացի կիսապաշտպան Աքոթ Մաքթոմինեյը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի կազմում փոխարինման է մտել 62-րդ րոպեին։ …

