ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ

Լուրեր

27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիաի ափերի մոտ։ Նրա խոսքով՝ լողացող հոսպիտալն արդեն ճանապարհին է․ այդ մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

Թրամփի խոսքով՝ ամերիկյան հոսպիտալային նավը կօգնի Գրենլանդիայում «շատ մարդկանց», «ովքեր հիվանդ են և օգնություն չեն ստանում»։ Սակայն նա չի հստակեցրել, թե ում մասին է խոսքը, ինչպես նաև՝ քանի մարդու պետք է օգնություն ցուցաբերի նավի անձնակազմը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ գործողությունը իրականացվում է Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիի հետ համակարգմամբ, որին դեկտեմբերին նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց։

Թրամփի հաղորդագրությունը ուղեկցվում է պատկերով, որը, ենթադրաբար, ստեղծվել է արհեստական բանականությամբ․ պատկերում երևում է USNS Mercy հոսպիտալային նավը՝ ուղղություն վերցրած դեպի ձյունածածկ լեռներ։ 272 մետր երկարությամբ USNS Mercy-ն սովորաբար տեղակայված է Հարավային Կալիֆոռնիայում։ Մնում է անհայտ, թե արդյոք հենց այս նավն է իրականում ուղարկվել Գրենլանդիա։

ԱՄՆ ռազմածովային ուժերն ունեն երկու խոշոր հոսպիտալային նավ, և դրանցից ոչ մեկը Լուիզիանայում տեղակայված չէ։ Նախկինում դրանք ուղարկվել են բնական աղետների գոտիներ՝ ուժեղ երկրաշարժերի կամ ավերիչ փոթորիկների ժամանակ։ Կորոնավիրուսի համավարակի գագաթնակետին դրանք ժամանակավորապես տեղակայվել էին նաև ԱՄՆ նավահանգիստներում։ Յուրաքանչյուր նավում կա շուրջ 1000 հիվանդանոցային մահճակալ։

Միևնույն ժամանակ Գրենլանդիան, որի բնակչությունը 57 հազարից քիչ է, չի հայտարարել լրացուցիչ բժշկական կարիքների մասին։ Ինչպես նշում է dpa-ն, Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում գործում է թագուհի Ինգրիդի անվան հիվանդանոցը, ինչպես նաև՝ բժշկական հաստատություններ ամբողջ կղզում։ Առանձին դեպքերում հիվանդներին օդանավով տեղափոխում են Դանիա՝ ավելի բարդ միջամտությունների համար։ Լրատվամիջոցների գնահատմամբ՝ ամերիկյան հոսպիտալային նավի ուղարկումը կարող է նոր լարվածություն առաջացնել ԱՄՆ-ի և Դանիայի հարաբերություններում․ վերջինս ԱՄՆ-ի դաշնակիցն է ՆԱՏՕ-ում։

Միաժամանակ Դանիայի բանակի Արկտիկական հրամանատարությունը հայտարարել է Գրենլանդիայի ափերի մոտ գտնվող ամերիկյան սուզանավի անձնակազմի անդամներից մեկի տարհանման մասին։ Ամերիկացի զինվորականը շտապ բժշկական օգնության կարիք է ունեցել և տեղափոխվել է Նուուկի հիվանդանոց։ Արդյոք այս միջադեպը կապ ունի Թրամփի՝ լողացող հոսպիտալ ուղարկելու որոշման հետ, անհայտ է։