ՖԱՖ երկրպագուական շարժումն ամփոփել է 2025 թվականը։ «ՖԱՖ համակրանք» մրցանակին արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հաղորդում է ՖԱՖ-ի մամուլի ծառայությունը։ «Հունվարի 11-ին FAF-ի տանը տեղի ունեցավ մեր ֆան շարժման ամենամյա ավանդական միջոցառումը` FAF համակրանքը, որի ընթացքում ամփոփեցինք բուռն և թեժ ստացված 2025 թվականը: Միջոցառմանը ներկա էին ազգային հավաքականի գլխավոր …

