ԱՄՆ մաքսայինը փետրվարի 24-ից կդադարեցնի Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի գանձումը, որոնք Գերագույն դատարանը անօրինական է ճանաչել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայությունը (U.S. Customs and Border Protection, CBP) հայտարարել է, որ փետրվարի 24-ին դադարեցնում է ներմուծման տուրքերի գանձումը, որոնք Գերագույն դատարանը փետրվարի 20-ին անօրինական էր ճանաչել:

Reuters-ը նշում է, որ  գործակալությունն իր բեռնափոխադրումների համակարգերի հաղորդագրությունների ծառայության (CSMS) միջոցով տեղեկացրել է, որ մաքսային կոդերը կանջատվեն, գրում է The Insider-ը։

CBP-ն չի բացատրել, թե ինչու է շարունակել գանձել տուրքերը Գերագույն դատարանի որոշումից հետո մի քանի օր: CBP-ի հայտարարության մեջ նաև չի նշվում անօրինական կերպով հավաքված միջոցները ներմուծողներին վերադարձնելու մասին:

Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագետների  գնահատականով՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) համաձայն սահմանված մաքսատուրքերը, որոնք Գերագույն դատարանը անօրինական է ճանաչել, ապահովել են ավելի քան 500 միլիոն դոլարի եկամուտ: Ներմուծողներին վերադարձի ենթակա ընդհանուր գումարը գնահատվում է 175 միլիարդ դոլար։

Փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել էր, որ նախագահը լիազորություն չունի ներմուծման մաքսատուրքեր սահմանելու IEEPA-ի համաձայն։ Որոշումը կայացվել է 6-3 ձայների հարաբերակցությամբ։ Թրամփը որոշումը որակել էր «ամոթալի» և պնդել, որ Գերագույն դատարանը գործում է օտարերկրյա պետությունների շահերից ելնելով։

Նույն օրը Թրամփը հայտարարեց 150 օր 10% համաշխարհային մաքսատուրքի սահմանման մասին: Նախագահի խոսքով՝ նոր մաքսատուրքերը, որոնք կփոխարինեն դատարանի կողմից չեղարկված մաքսատուրքերը, կսահմանվեն 1974 թվականի Առևտրի մասին օրենքի 122-րդ հոդվածի համաձայն և կկիրառվեն գործող մաքսատուրքերի ավելացման վրա: 122-րդ հոդվածը թույլ է տալիս նախագահին մինչև 15% մաքսատուրքեր սահմանել մինչև 150 օր՝ վճարային հաշվեկշռի «մեծ և լուրջ» խնդիրներ ունեցող ցանկացած երկրի համար:

Փետրվարի 21-ին Թրամփը հայտարարեց, որ բոլոր երկրների համար ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերը կբարձրացնի 10-ով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի