Ամերիկյան մամուլը պարզել է, թե ինչ է «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ասել գլխավոր մրցավարին MLS-ի կանոնավոր առաջնության առաջին տուրում «Լոս Անջելեսից» կրած 0։3 հաշվով պարտությունից հետո։ Խաղից հետո աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագը փորձել էր մտնել մրցավարների սենյակ, սակայն նրան կանգնեցրել էր «Ինտեր Մայամիի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ Ավելի ուշ MLS-ը հայտնել էր, …

