Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար

Լուրեր

27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
Բոլորը

Հունգարիան կարգելափակի Եվրոպական միության կողմից Ռուսաստանի դեմ նախատեսվող պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Այդ մասին փետրվարի 22-ին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Վաղը ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում նախատեսվում է ընդունել պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Հունգարիան կարգելափակի այն։ Մինչև Ուկրաինան չվերականգնի նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա՝ «Դրուժբա» նավթատարով, մենք թույլ չենք տա ընդունել Կիևի համար կարևոր որոշումներ», -գրել է Սիյարտոն։

Ինչպես փետրվարի սկզբին հայտնել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, նոր պատժամիջոցների փաթեթը միտված է ռուսական նավթի արտահանման համար ծովային ծառայությունների ամբողջական արգելքին։ Սահմանափակումների տակ կընկնեն «ստվերային նավատորմի» 43 տանկեր, ինչպես նաև կկասեցվեն սառցահատ նավերի և տանկերների տեխնիկական սպասարկումն ու այլ ծառայությունները։

Բացի այդ, նախատեսվում է արգելել այն մետաղների, քիմիական նյութերի և ռազմավարական նշանակության հանքանյութերի ներմուծումը, որոնք մինչ այժմ չեն հայտնվել պատժամիջոցների տակ, ինչպես նաև սահմանել լրացուցիչ սահմանափակումներ Եվրոպայից Ռուսաստան արտահանման վրա՝ «ռետինից մինչև տրակտորներ»։ Պատժամիջոցների ցանկում նախատեսվում է ընդգրկել նաև ևս 20 ռուսական տարածաշրջանային բանկ։ Փաթեթի ուժի մեջ մտնելու համար այն պետք է հաստատեն ԵՄ բոլոր անդամ երկրները։

Փետրվարի 18-ին Սիյարտոն հայտնել էր, որ Հունգարիան դադարեցնում է դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա՝ մինչև Կիևը չվերականգնի նավթի տարանցումը «Դրուժբա» նավթատարով։ Բացի այդ, Բուդապեշտը արգելափակել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը, որը նախկինում հաստատել էր Եվրահանձնաժողովը։

«Ուկրաինան շանտաժի է ենթարկում Հունգարիային՝ խոչընդոտելով նավթի տարանցումը Բրյուսելի և հունգարական ընդդիմության հետ համակարգված կերպով, որպեսզի Հունգարիայում առաջացնի մատակարարման խափանումներ և ընտրություններից առաջ բարձրացնի վառելիքի գները»,-հայտարարել էր Սիյարտոն։