«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը հայտնում է, որ Հայաստանում ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել։ «Ինչպես և կանխատեսվել էր արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցման հետևանքով սեպտեմբերի 23-ին և 24-ին Հայաստանի ողջ տարածքում դիտվեց տարվա այս ժամանակահատվածի համար խիստ բարձր ջերմային ֆոն, գրեթե բոլոր մարզերում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանները 1-2 աստիճանով գերազանցեցին այդ օրերին երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները։ …

