ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին։ Կողմերը մտքեր են փոխանակել կազմակերպության գործունեությանը և վերջինիս կարողությունների ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության …

