Եղիշե Մելիքյանը և Էդուարդ Սպերցյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը Երևանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել են Լատվիայի հավաքականի դեմ հանդիպման ու Ազգերի լիգայում մեկնարկի մասին:
Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 20:00-ին: Ազգերի լիգայի C2 խմբում ընդգրկված են նաև Չեռնոգորիայի ու Կիպրոսի հավաքականները:

