7 մեղադրյալ՝ Մալաթիա-Սեբաստիայում քննիչների և ոստիկանության ծառայողի մասնակցությամբ միջադեպի գործով

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քննիչների և ոստիկանության ծառայողի մասնակցությամբ միջադեպերի գործով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Քննիչներից երկուսը մեղադրվում են քաղաքացուն ծեծի ենթարկելու, իսկ ոստիկանության ծառայողն ու նրա հետ եղած չորս անձինք՝ խուլիգանության մեջ։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցության հիման վրա 2026 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հարևանությամբ բնակվող քաղաքացուն հարվածներ հասցնելու (ծեծի ենթարկելու) համար նույն քննչական բաժնի երկու քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, հիշյալ քաղաքացուն ծեծի ենթարկելու առիթով վերջինիս ազգականի՝ ոստիկանության ծառայողի կողմից քննիչներից պարզաբանումներ ստանալու նատակով կայացած հանդիպումը վերաճել է խուլիգանության, որի կապակցությամբ ոստիկանության ծառայողի և նրա հետ գտնված չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության աշխատակցին խոշտանգելու,ինչպես նաև քննիչներից մեկի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու առերևույթ հանցագործությունների դեպքերով նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը»,- ասվում է հաղորդագրությունում: