ԱՄՆ-ը պետք է որոշի՝ ավարտե՞լ պատերազմը, թե՞ ոչ․ Իրանի նախագահը հերքել է միջուկային հավակնությունները

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Իրանը չի ցանկանում շարունակել կռիվը, և այժմ Միացյալ Նահանգներն է որոշելու՝ ավարտե՞լ պատերազմը Իրանի դեմ, թե՞ ոչ։ Fox News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է France 24-ը։

Չորեքշաբթի Փեզեշքիանը ՄԱԿ-ում կոշտ դիրքորոշում էր արտահայտել՝ հայտարարելով, որ Իրանը Վաշինգտոնի առջև «ծնկի չի գա»։ Այդ հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են։

«Երբ մենք կարող ենք հարցերը լուծել երկխոսության միջոցով, չպետք է դիմենք միմյանց սպանելու քայլի։ Սակայն Իսրայելի իրականացրած սադրանքների հետևանքով նրանք այս պատերազմը պարտադրեցին մեզ։ Բայց մենք չենք ցանկանում շարունակել։ Ամերիկան պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է վերջ տալ այս ամենին, թե՞ ոչ»,- ասել է նա։

Փեզեշքիանը պնդել է, որ Իրանը պատրաստ է Թրամփի հետ համաձայնության գալ՝ հակամարտությանը վերջ դնելու համար։

«Ինչո՞ւ է ստացվում, որ համաձայնագրի ստորագրումից ընդամենը երկու շաբաթ անց նրանք որոշեցին այն խախտել։ Եթե ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը ցանկանում է միջազգային իրավունքի շրջանակում համաձայնության գալ, թող այդպես լինի։ Եթե ոչ՝ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից առաջ, թե դրանցից հետո՝ մեզ համար ի՞նչ տարբերություն»,- հավելել է Իրանի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում  հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և նրա Ջարեդ Քուշների հետ։ Նրանց բանակցություններն անմիջապես որևէ էական առաջընթացի չեն հանգեցրել։

Միաժամանակ, Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է, որ Թեհրանը ցանկանում է միջուկային ռումբ ունենալ՝ միաժամանակ հայտարարելով, որ Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրը ներկայացնել միջազգային տեսչական վերահսկողության։

«Բոլորովին ոչ։ Մեր նահատակված գերագույն առաջնորդը մի քանի անգամ հայտարարել էր, որ կրոնական հրամանագրի համաձայն՝ դա անօրինական է»,- ասել է նա։

Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը պատրաստ է միջուկային լարվածությունը թուլացնելու նպատակով նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը և թույլ տալ արտաքին վերահսկողություն․ «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք դրանք նոսրացնել։ Դա մեծ խնդիր չէ։ Մենք պատրաստ ենք ենթարկվել ստուգման»։

Փեզեշքիանը նաև քննադատել է Վաշինգտոնին դիվանագիտական ​​գործընթացի հետագա ձախողման համար, սակայն պնդել, որ Թեհրանը շարունակում է պատրաստակամ լինել համաձայնության հասնելու հարցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի