Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը տեղափոխվել է «Բոտև 2012»

Լուրեր

25.09.2026 | 12:20
ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու․ ՌԴ ԱԳՆ
25.09.2026 | 12:18
Հայաստանում ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել
25.09.2026 | 12:10
Փաշինյանը ՄԱԿ-ում գերիների վերադարձից է խոսել // Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են․ ԼՈՒՐԵՐ
25.09.2026 | 12:07
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
25.09.2026 | 12:03
Ինչ է նվիրել Չինաստանի դեսպանը Նիկոլ Փաշինյանին
25.09.2026 | 11:55
Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը
25.09.2026 | 11:46
Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 11:37
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը տեղափոխվել է «Բոտև 2012»
25.09.2026 | 11:29
Հիանալի բարեկամություն, արդար մրցակցություն, ԱԲ-ի վերահսկողություն. Սի Ցզինպինի ու Թրամփի հանդիպման առանցքային կետերի հետքերով
25.09.2026 | 11:18
ԱՄՆ-ը պետք է որոշի՝ ավարտե՞լ պատերազմը, թե՞ ոչ․ Իրանի նախագահը հերքել է միջուկային հավակնությունները
25.09.2026 | 11:07
Բժիշկների անհատական լիցենզավորման կարգը, սպասվող փոփոխությունները. ՈՒՂԻՂ
25.09.2026 | 10:59
Հայաստանի հավաքականը մեկնարկում է Ազգերի լիգայում
25.09.2026 | 10:58
Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
25.09.2026 | 10:50
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 25-ի դրությամբ
25.09.2026 | 10:39
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ, կանանց թիմը՝ առաջատարի հետ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը կարիերան կշարունակի Բուլղարիայում՝ միանալով «Բոտև 2012» ակումբին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

20-ամյա բասկետբոլիստի նոր թիմը 2026/27 մրցաշրջանում հանդես կգա Բուլղարիայի Ազգային բասկետբոլային լիգայում (NBL)։

Մելիքյանը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլն անցկացրել է Բուլղարիայի գործող չեմպիոն «Բալկանի» կազմում՝ մասնակցելով մի շարք ստուգողական հանդիպումների։ «ՏՖՏ Սկոպյեի» դեմ խաղում նա գրանցել է դաբլ-դաբլ՝ վաստակելով 13 միավոր և կատարելով 13 ռեբաունդ։

Նախապատրաստական շրջանից հետո Մելիքյանը միացել է «Բոտև 2012»-ին և արդեն մասնակցել նոր թիմի կազմում առաջին ստուգողական հանդիպմանը։ «Լևսկիի» դեմ խաղում նա գրանցել է դաբլ-դաբլ՝ 12 միավոր և 11 ռեբաունդ։

Մինչև Բուլղարիա տեղափոխվելը Մելիքյանը հանդես է եկել լատվիական «Լատվիաս Ունիվերսիտատե» և շվեյցարական «Սթարվինգս Բազել» ակումբներում։