Աջակցեք մեզ
Լուրեր
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը աշխատանքային քննարկում է կազմակերպել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ: Քննարկմանը հրավիրված է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունվարի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.36%-ով և կազմել 64.30 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.58%-ով և կազմել 69.70 դոլար: Նավթի չափման միավորը բարելն …
Հայաստանի հարկադիր մերձեցումը Եվրամիության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ Մեկնաբանելով Եվրամիությանը միանալու՝ Երևանի մտադրությունը՝ նա նշել է, թե հաշվի առնելով ԵՄ-ի արագ վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական …
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր անձնական դիմումի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է դադարեցնել ուկրաինական քաղաքներին հարվածները առաջիկա յոթ օրերի ընթացքում՝ ուժեղ ցրտերի պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Նրանք (ուկրաինացիները) երբեք նման ցուրտ չեն տեսել։ Եվ ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին՝ մեկ շաբաթ չհարվածել Կիևին և մյուս քաղաքներին։ Եվ …
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանության «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» (EXBS) ծրագրի շրջանակում ամերիկյան S2 Global Corporation ընկերության պատվիրակությունը հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանի հետ՝ դիտարկելու Հայաստանում CertScan® Inspection ինտեգրացիոն հարթակի ներդրման աշխատանքները։ «S2 Global-ի թիմը Հայաստանում էր նախադիտարկման նպատակով` ներկայացնելու, թե ինչպես կարող է CertScan-ն աջակցել ՀՀ մաքսային …
NYMEX բորսայի հունվարի 29-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 6.31%-ով և կազմել 5188.80 դոլար, արծաթի գինը նվազել է 6.32%-ով և կազմել 109.57 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 9.19%-ով և կազմել 2475.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New …
Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 30-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 377 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 380,5 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 447 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 453 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,90 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 5 դրամ փոխարժեքով։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ հունվարի 30-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
Երևանի Շերամի փողոցում ժամը 14։15-ին անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 23։10-ին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության …
Հունվարի 26-ին սոցիալական ցանցերից մեկի օգտատերը շնամարտի տեսանյութ էր հրապարակել: ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15․30-ի սահմաններում, Գյումրու Ղորղանյան փողոցի 27-ամյա և 40-ամյա երկու բնակիչ նույն փողոցում շնամարտ են կազմակերպել: Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդիկ ներկայացել են Մուշի բաժին և խոստովանել արարքը։ …