Իրանը կթույլատրի Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Իրանը թույլ կտա Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող լցանավերին անցնել Հորմուզի նեղուցով, որով անցնում է Հնդկաստանի հում նավթի ներմուծման 40%-ը, հայտարարել է հնդկական աղբյուրը։ Երկրից դուրս գտնվող իրանական աղբյուրը, սակայն, հերքել է, որ նման համաձայնություն կա, գրում է Reuters-ը։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը և Նյու Դելիում Իրանի դեսպանատունն անմիջապես չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։ Հնդկական աղբյուրը հրաժարվել է անունը նշել՝ հղում անելով լրատվամիջոցների հետ խոսելու թույլտվության բացակայությանը, մինչդեռ իրանական աղբյուրը մատնանշել է հարցի զգայունությունը։

Չորեքշաբթի Հնդկաստանի արևմտյան Կանդլա նավահանգիստ ուղևորվող թաիլանդական նավը հարձակման էր ենթարկվել նեղուցում, ինչը խիստ քննադատության է արժանացել Նյու Դելիի կողմից։

«Հնդկաստանն ափսոսում է այն փաստի համար, որ Արևմտյան Ասիայում շարունակվող հակամարտության ընթացքում առևտրային նավագնացությունը դառնում է ռազմական հարձակումների թիրախ։ Թանկագին կյանքեր, այդ թվում՝ Հնդկաստանի քաղաքացիների, արդեն կորսվել են հակամարտության վաղ փուլում տեղի ունեցած բազմաթիվ նմանատիպ հարձակումների հետևանքով, և հարձակումների ինտենսիվությունն ու մահվան դեպքերը, կարծես, աճում են»,- չորեքշաբթի հայտարարել է երկրի ԱԳ նախարարությունը։

Իրանը հարձակվել է առնվազն 16 նավի վրա այն բանից հետո, երբ Իսրայելը և Միացյալ Նահանգները փետրվարի վերջին պատերազմ սկսեցին երկրի դեմ։ Թեհրանը զգուշացրել է, որ նավթի գները կարող են բարձրանալ մինչև 200 դոլար մեկ բարելի համար, գրեթե կրկնակի ավելի, քան ներկայիս մակարդակն է։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանկարը այս շաբաթվա սկզբին հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ և քննարկել նեղուցով ծովային երթևեկության անվտանգությունը՝ այլ հարցերի շարքում, հայտնում է իրանական կողմը։

Երթուղու գրեթե փակվելը ստիպել է Հնդկաստանին՝ աշխարհի երրորդ նավթ սպառողին, փնտրել այլընտրանքներ, օրինակ՝ Ռուսաստանից ավելի շատ նավթ գնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի